Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը մինչեւ առեւտրային համաձայնագրի կնքումը «վախենում» է Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան տնտեսական խորհրդի ղեկավար Լարի Քուդլոուն, փոխանցում է AP-ն:

Նրա խոսքով՝ Ցզինպինը ցանկանում է, որ մինչեւ Թրամփի հետ հանդիպումն ամեն ինչ համաձայնեցված լինի, որովհետեւ «վախենում է, որ Թրամփին դա դուր չի գա, եւ նա կարող է ուղղակի հեռանալ»: Նա նշել է, որ Ցզինպինը ցանկանում է ընդամենը ստորագրությունը դնել՝ առանց հանդիպման ժամանակ բանակցությունների:

Նշենք, որ Ցզինպինի եւ Թրամփի հանդիպումը տեղի կունենա, հավանաբար, ապրիլին: