Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն բավական ինքնատիպ ձեւով է պատշաճը մատուցել ոստիկան եւ զինծառայող կանանց՝ նրանց անվանելով «քածեր» եւ «խելագարներ»։

Ելույթ ունենալով այն միջոցառմանը, որը պետք է հարգեր իրավապահ մարմիններում եւ ազգային անվտանգությունում ծառայած նշանավոր կանանց հիշատակը, Դուտերտեն կանանց լսարանին դիմել է անվայելուչ բառեր օգտագործելով, տեղեկացնում է The Guardian-ը։

Նա նրանց անվանել է «խելագար կանայք»՝ դժգոհելով, որ կանայք զրկում են իրեն «արտահայտվելու ազատությունից»։ «Ես սիրում եմ կանանց։ Ահա թե ինչու, ինչպես տեսնում եք, երկու կին ունեմ։ Դա նշանակում է, որ ես սիրում եմ կանանց»,- նշել է նա։