Նոր Զելանդիայի մզկիթներում հրաձգության հետեւանքով 40 մարդ է զոհվել: Երկրի վարչապետ Ջասինդա Արդերնը հաստատել է, որ 40 մարդ զոհվել է, եւս 20-ը՝ վիրավորվել: Նա նշել է, որ միջադեպերը դիտարկվում են որպես ահաբեկչական հարձակումներ: Հրաձգությունը տեղի է ունեցել Քրայսթչերչ քաղաքի մզկիթներում, փոխանցում է Business Insider-ը: 

Ոստիկանության կոմիսար Մայք Բուշը նշել է, որ 4 մարդ, այդ թվում՝ 3 տղամարդ եւ մեկ կին, կալանված են: Նա հաստատել է, որ այդ շրջանում տեղադրված էին եղել մի քանի ինքնաշեն պայթուցիկ սարքեր, որոնք վնասազերծվել են: