Ս.թ. մարտի 8-ից ապրիլի 7-ը ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՈՒՄ երազանքների ամիս է, որի ընթացքում պլաստիկ քարտեր ձեռք բերած եւ/կամ ժամկետային ավանդ ներդրած  ֆիզիկական անձինք հնարավորություն կունենան լրացնել «Երազանքների թերթիկ»՝ նշելով ցանկություն գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար:

Ցանկությունը պետք է լինի չափելի՝ չգերազանցելով 100 հազար դրամը, եւ իրագործելի: Ակցիայի ամփոփման ընթացքում լավագույն 15 ցանկությունները կիրագործվեն ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից:

«Երազանքների ամիս» ակցիայի պայմանները չեն գործում նվեր քարտ ստացած կամ արտոնյալ պայմաններով քարտեր ձեռքբերած, ինչպես նաեւ ավանդային կամ քարտային պայմանագրի գործողության ժամկետը մինչեւ ակցիայի ամփոփումը դադարեցրած հաճախորդների համար:

Տոնական մեկամսյակից հետո ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ կօգնի իրականացնել Ձեր կամ Ձեր մտերիմների ցանկությունը, որը դեռ չեք հասցրել իրագործել: Նվիրիր երազանք ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ հետ միասին:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ, ապագայի հուսալի ճանապարհ:

Ակցիայի մանրամասներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: