ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցությունը հարցապնդմամբ դիմել է ՀՀ կառավարությանը՝ կառավարության կազմում տեղի ունեցող կրճատումների հետ կապված խնդիրների կապակցությամբ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նա, մասնավորապես, առանձնացրել է հետեւյալ կետերը.
«- ո՞րն է կառավարության տեսլականն իր կազմում կատարվող փոփոխությունների հետ կապված
- որո՞նք են կրճատվող ԾԻԳ-երը եւ ՊՈԱԿ-ները
- ի՞նչ սկզբունքով են կատարվելու հաստիքների եւ աշխատակիցների կրճատումները եւ արդյո՞ք կառավարությունը պատրաստ է առերեսվել կրճատված կադրերի գործազրկության խնդրի հետ
- ի՞նչ սկզբունքով է չափվելու կրճատվող եւ տեղում մնացող աշխատակիցների աշխատանքի արդյունավետությունը
- եւ վերջապես, որքանո՞վ կբարձրանան պետական հատվածի աշխատավարձերը, նպաստները եւ/կամ կենսաթոշակներն ազատված միջոցների հաշվին
Հարցապնդման պատասխանը կքննարկվի ԱԺ պլենար նիստում։