Թուրքիայի բոլոր հեռուստաընկերությունները հրաժարվել են վճարովի եթերաժամի շրջանակներում ցուցադրել քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության նախընտրական տեսահոլովակը։

Տեսահոլովակի ցուցադրումը մերժած ոչ մի հեռուստաընկերություն չի պարզաբանել մերժման պատճառը։ Այս դեպքը  մեծ արձագանք է գտել սոցցանցերում եւ օգտատերերը որոշել են այն իրենց էջերում կիսվելով՝ տարածել։

Որոշ օգտատերեր գրում են, որ տեսահոլովակը չցուցադրելու պատճառներից է տեսահոլովակում երեւացող խաչը։