Հանգստյան օրերին Հայաստանի մարզերի մեծ մասում սպասվում են տեղումներ։ Քամին՝ հարավարեւմտյան, 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Ինչպես NEWS.am-ին հաղորդել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում շաբաթ եւ կիրակի օրերին ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատեւ անձրեւներ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +5+7, վաղը ցերեկը՝ +14+16։

Օդի ջերմաստիճանը մարզերում. 

Շիրակում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +6+10,

Կոտայքի լեռներում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +6+10,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +3+5, ցերեկը՝ +10+14,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +6+10,  

Լոռիում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +12+14,  

Տավուշում գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +16+20,   

Արագածոտնի լեռներում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +6+10, 

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +3+5, ցերեկը՝ +13+15,

Արարատում գիշերը՝ +5+7, ցերեկը՝ +15+17,  

Արմավիրում գիշերը՝ +5+7, ցերեկը՝  +15+17,  

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +6+10,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +5+7, ցերեկը՝ +15+17,

Սյունիքի հովիտներում գիշերը +5+10, ցերեկը՝ +17+20,   

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -1+4, ցերեկը՝ +10+15,

Արցախում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +14+18։