Քրեական հեղինակություն համարվող Ալավերդցի Վահագնից՝ Վահագն Աբգարյանից առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու, ինչպես նաեւ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող՝ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանը կշարունակի մնալ կալանքի տակ։

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ մարտի 15-ին, մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը՝ Շուշանյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու վերաբերյալ։

Նշենք, որ կաշառք ստանալու մեջ մեղադրվող պաշտոնյանի համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել ԲՀԿ-ական պատգամավորներ Գեւորգ Պետրոսյանը, Արայիկ Աղաբաբյանն ու Սերգեյ Բագրատյանը։ Նրանք 500 հազարական դրամ էին վճարել՝ Շուշանյանին ազատ արձակելու համար։