Facebook-ը մտադիր է պայքարել «պոռնովրեժի» դեմ։ Ինչպես տեղեկացնում է AP-ը, ցանցը ստեղծել է տեխնոլոգիա, որը հեշտությամբ կհայտնաբերի եւ կոչնչացնի առանց սուբյեկտի համաձայնության տեղադրված ինտիմ նկարներն ու տեսանյութերը։

Facebook-ի օգտատերերը կամ պոռնովրեժի զոհերը պետք է տեղեկացնեն այդ լուսանկարների մասին, որպեսզի մոդերատորները դիտարկեն նրանց խնդրանքը։ Ընկերությունը նաեւ առաջարկել է օգտատերերին ուղարկել սեփական ինտիմ նկարները Facebook, որպեսզի ծառայությունը կարողանա պարզել ցանկացած չարտոնված բեռնում։ Շատ օգտատերեր, սակայն, չեն համաձայնել, որպեսզի իրենց բաց նկարները կամ տեսանյութերն ուղարկեն սոցցանց, հատկապես հաշվի առնելով գաղտնիության խախտումների պատմությունը։

Մեքենայական ուսուցման նոր գործիքը նախատեսված է ավտոմատ որոնման եւ նկարները նշելու, իսկ հետո՝ դրանք օգտատերերին ուղարկելու համար։

Տեխնոլոգիան, որը կօգտագործվի Facebook-ի եւ Instagram-ի կողմից, հայտնաբերելու է պոռնովրեժ համարվող նկարներն ու տեսանյութերը։ Այն ճանաչելու է «գրեթե մերկ» լուսանկարը, գուցե ներքնաշորով նկարը՝ ստորացնող գրառման ուղեկցությամբ, որը հուշում է, որ ինչ-որ մեկը լուսանկարը տեղադրել է, որպեսզի ամաչեցնի կամ վրեժ լուծի ինչ-որ մեկից։