Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 15-ին՝ ժամը 15:27-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ վառելիք տեղափոխող բեռնատարը կողաշրջվել է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի կամրջի մոտակայքում, կա վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: