ԱՄՆ-ի Արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողովը (SEC), որը բորսային վերահսկողության գործառույթ է իրականացնում, հայց է ներկայացրել  Volkswagen գերմանական կոնցեռնի եւ նրա նախկին ղեկավար Մարտին Վինտերնկորռնի դեմ՝ արժեթղթերի վերաբերյալ ամերիկյան օրենսդրության ենթադրյալ խախտման կապակցությամբ: Քաղաքացիական հայցը ներկայացվել է Սան Ֆրանցիսկոյում, գրում է DW-ն:

SEC-ը նշում է, որ 2014 թվականի ապրիլից մինչեւ 2015 թվականի մայիս Volkswagen-ն ԱՄՆ շուկաներում թողարկել է ավելի քան 13 մլրդ դոլարի պարտատոմսեր եւ ակտիվներով ապահովված արժեթղթեր, մինչդեռ կոնցեռնի ղեկավարությունն իմացել է, որ ԱՄՆ-ում ավելի քան 500 հազար մեքենաներ գերազանցել են արտանետվող գազերի թույլատրելի նորմերը:

«VW-ն բազմիցս ստել է եւ մոլորության մեջ գցել ԱՄՆ-ում ներդրողներին, սպառողներին եւ կարգավորիչներին», ինչը «իբրեւ թե» մաքուր դիզելային մեքենաների վաճառքի անօրինական սխեմայի մի մաս է եղել, նշվում է հայցում: