Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դեմ է Եմենում Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիային ԱՄՆ օգնության սահմանափակմանը, ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, տեղեկացնում է Reuters-ը։

«Եմենի ժողովրդի տառապանքը թեթեւացնելու միջոցն այն չէ, որ կոնֆլիկտը երկարաձգվի՝ խանգարելով մեր գործընկերներին պայքարել, այլ որպեսզի աջակցություն ցուցաբերվի Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիային, որն անհրաժեշտ է Իրանի կողմից աջակցվող ապստամբների հանդեպ հաղթանակի հասնելու համար, եւ որպեսզի ապահովվի արդար խաղաղություն»,- ասել է Պոմպեոն։