Հայաստանը ցավակցություն է հայտնել Նոր Զելանդիայում ահաբեկչական գործողության զոհերի առնչությամբ։

«Ծանր սրտով անկեղծ ցավակցություն ենք հայտնում մեր գործընկերներին եւ Նոր Զելանդիայի ժողովրդին այն ողբերգության առնչությամբ, որը 40 անմեղ մարդու կյանք խլեց։ Այս մռայլ օրը մենք Նոր Զելանդիայի ժողովրդի հետ միասին դատապարտում ենք բռնությունն ու ահաբեկչությունը»,- ասվում է Հայաստանի ԱԳՆ Twitter-ի հաղորդագրությունում։