ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մարտի 15-ին այցելել է Սիրիայում մարդասիրական առաքելության իրականացման ընթացքում ոտնաթաթի շրջանում մարտի 7-ին ականապայթյունային վիրավորում ստացած հայ սակրավորին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունը։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնելու ընթացքում ականային պատահար է տեղի ունեցել, որի արդյունքում հայ մասնագետների խմբի սակրավորներից մեկն աջ ոտնաթաթի վնասվածք է ստացել: Պատահարի պատճառ է հանդիսացել պլաստիկե իրանով ծուղակ ականը: Հայ սակրավորի աջ ոտնաթաթն ամպուտացվել է։