Մարտի 14-ին՝ ժամը 15:35-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության են ենթարկել կալանավորված անձ Վ. Մ.-ին կարճատև տեսակցության եկած քաղաքացի Ն. Կ-ին, որի արդյունքում վերջինիս վերարկուի ծոցագրպանից հայտնաբերել և առգրավել են 0,6 գրամ դեղնականաչավուն, չորացրած զանգված և բջջային հեռախոսի մեկ լիցքավորիչ: Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: