Արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Ակնայի) ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը մարտի 13-ին առավոտյան խախտել են հրադադարը՝ կրակելով ականանետից։ Այս մասին NEWS.am-ին ասաց Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը։

«Հակառակորդը կիրառել է 60մմ ականանետեր՝ արձակելով 9 արկ։ Կատարվածի հետևանքով Պաշտպանության բանակի առաջապահ ուժերը որևէ կորուստ չեն կրել»,- ասաց Սենոր Հասրաթյանը։