Ուրբաթ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը ցավակցական ուղերձ է հղել Նոր Զելանդիայում ահաբեկչության կապակցությամբ, որի հետեւանքով զոհվել է 49 մարդ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ես ցավում եմ եւ խստորեն դատապարտում անմեղ մարդկանց սպանությունը Նոր Զելանդիայի մզկիթներում խաղաղ աղոթքի ժամանակ: Ես խորին ցավակցություն եմ հայտնում զոհերի ընտանիքներին: Այսօր եւ ամեն օր մենք պետք է միավորվենք ընդդեմ մահմեդականների նկատմամբ ատելության, անհանդուրժողականության եւ ահաբեկչության»,-գրել է Գուտերիշը թվիթերյան իր էջում:

Ուրբաթ  զինված անձինք կրակ են բացել նորզելանդական Քրայսթչերչի Ալ-Նուր եւ Լինվուդ մզկիթներում, որտեղ այդ պահին կային հարյուրավոր մարդիկ: Ահաբեկչության հետեւանքով, ըստ վերջին տվյալների, կա 49 զոհ եւ տասնյակ վիրավորներ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց: Հարձակման մեջ մեղադրվող երեք մարդ ձերբակալվել է: