ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան գրառման մեջ ներկայացրել է ՀԴԲ-ի նախկին գործակալ Փիթեր Սթրզոքի վկայության սղագրությունը, որում ասվում է Բարաք Օբամայի նախագահության ժամանակ ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից Թրամփին լրտեսելու մասին, հաղորդում է Gazeta-ն:

Թրամփը հույս է հայտնել, որ այդ տեղեկատվությունը կներառվի հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի վերջնական զեկույցում, որը հետաքննում է 2016 թվականին ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների ժամանակ Ռուսաստանի ենթադրյալ միջամտության մասին գործը:

«Նոր վկայությունն է, որ Օբամայի ժամանակ ՀԴԲ-ից, արդարադատության նախարարության եւ ԿՀՎ-ի թիմն աշխատում էր համատեղ նախագահ Թրամփին լրտեսելու (եւ հեռացնելու) համար ընդհուպ մինչեւ 2015 թվականը»,-Թրամփը մեջբերում է Սթրզոքի խոսքերը:

Նրա խոսքերով՝ Սթրզոքի վկայությունների սղագրությունը «կործանիչ» է: