ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան չեն մասնակցի Սիրիայի վերականգնման գործողություններին, քանի դեռ այնտեղ չսկսվի «իսկական քաղաքական կարգավում», ասվում է երկրների համատեղ հայտարարության մեջ արաբական հանրապետությունում հակամարտության ութերորդ տարելիցի կապակցությամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Մենք հստակ հայտարարում ենք, որ չենք դիտարկելու վերականգնման (Սիրիայում) նպատակով օգնության որեւէ տեսակի տրամադրման հարցը, քանի դեռ չի սկսվել վստահության արժանի եւ անդառնալի, առարկայական եւ իսկական քաղաքական գործընթացը»,-նշվում է փաստաթղթի մեջ:

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ այդ երկրները կշարունակեն քայլեր ձեռնարկել սիրիական հակամարտության ժամանակ կատարված հանցագործություններում մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

«Ռուսաստանն ու Սիրիան պետք է հարգեն կամավոր կերպով եւ անվտանգ պայմաններում տուն վերադառնալու սիրիական փախստականների իրավունքը, դադարեն ձեւացնել, թե ստեղծվել են իրավիճակը վերականգնելու անհրաժեշտ պայմանները, եւ մենք բանակցություններ սկսելու կոչ ենք անում, որոնք կարող են Սիրիայում խաղաղություն երաշխավորել»,-նշվում է փաստաթղթում:

Ընդ որում՝  ինչպես անցած տարի հայտարարել էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, Դամասկոսը չի պատրաստվում ներգրավել Եվրոպային եւ ԱՄՆ-ին վերակառուցման նախագծերում: Սիրիայի առաջնորդի խոսքերով՝ երկիրը հույսը դնելու է միայն սեփական ուժերի վրա, իսկ բարդ իրավիճակներում՝ կդիմի ընկերների օգնությանը: