ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նյարդայնացել էր երեք հանրապետականների անսպասելի այցի պատճառով, որոնք ընդհատել էին նրա ընթրիքը սենատում քվեարկության նախօրեին Մեքսիկայի հետ սահմանին արտակարգ դրության մասին բանաձեւը քննարկելու համար, հաղորդում է Gazeta-ն՝ հղում կատարելով Politico-ին:

Հանապետականներ Թեդ Քրուզը Տեխաս նահանգից, Լինդսի Գրեմը Հարավային Կարոլինայից եւ Բեն Սասեն Նեբրասկայից հանդիպել են Թրամփին, երբ նա ընթրում էր Սպիտակ տան ճաշարանում: Աղբյուրներից մեկի խոսքերով՝ նրանք զանգահարել էին չորեքշաբթի՝ մարտի 13-ին, եւ տեղեկացրել, որ ճանապարհին են՝ պնդելով հանդիպել պետության ղեկավարի հետ: Դա հանրապետականների վերջին փորձն էր նախքան քվեարկությունը Թրամփի հետ համատեղ մշակել արտակարգ դրության մասին բանաձեւի ծրագիրը, ասվում է նյութում:

Անսպասելի քննարկումն այնքան էլ արդյունավետ չէր: Սպիտակ տան պաշտոնյայի՝ Շախիրա Նայթի խոսքերով, անսպասելի հանդիպումը, «հավանաբար, ավելի մեծ վնաս է հասցրել, քան օգուտ տվել», քանի որ սենատորները նյարդայնացնում էին նախագահին եւ ցուցաբերում տարաձայնություններ իրենց ներկայացրած տեսակետերում:

Այդուհանդերձ, հանրապետական կուսակցության 12 սենատորներ միացել են դեմոկրատներին քվեարկության համար, որպեսզի չեղարկեն Մեքսիկայի հետ սահմանին արտակարգ դրություն հայտարարելու Թրամփի որոշումը: Արդյունքում սենատն ընդունել է բանաձեւը, իսկ Թրամփն ավելի ուշ խոստացել է կիրառել վետոյի իր իրավունքը: