Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնին Վելինգթոնին՝ Քրայսթչըրչ քաղաքի երկու մզկիթներում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից, հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի տիկին վարչապետ,

 Խոր ցավով տեղեկացա Նոր Զելանդիայի Քրայսթչըրչ քաղաքի երկու մզկիթներում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման մասին, որը խլեց բազմաթիվ անմեղ մարդկանց կյանքեր:

Խստորեն դատապարտելով ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով՝ իմ անկեղծ վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ, զոհվածների հարազատներին և Նոր Զելանդիայի բարեկամ ժողովրդին»:

Ուրբաթ  զինված անձինք կրակ են բացել նորզելանդական Քրայսթչերչի Ալ-Նուր եւ Լինվուդ մզկիթներում, որտեղ այդ պահին կային հարյուրավոր մարդիկ: Ահաբեկչության հետեւանքով, ըստ վերջին տվյալների, կա 49 զոհ եւ տասնյակ վիրավորներ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց: Հարձակման մեջ մեղադրվող երեք մարդ ձերբակալվել է: