Ford ավտոարտադրողը հետ է կանչում 74 հազար ավտոմեքենաներ Կանադայից եւ ԱՄՆ-ից բեռնախցիկի թերության պատճառով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Associated Press-ին:

Ըստ գործակալության տվյալների՝ կանչը վերաբերում է հեչբեք թափքով Focus մոդելներին եւ 2013-2017 թվականների RS տարբերակներին: Անսարքությունն այն է, որ 7 կմ/ժ-ից պակաս շարժման ընթացքում բեռնախցիկը կարելի է բացել մեկ կոճակով՝ չնայած, ըստ ստանդարտի, կա երկու գործողություն կողպեքը բացելու համար:

Ավտոարտադրողը հայտարարել է, որ նրան հայտնի են դժբախտ պատահարները, որոնք տեղի են ունեցել այդ անսարքության հետեւանքով: Ընկերության կողմից թերությունը կվերացվի անվճար հիմունքներով: