Ուրբաթ ամերիկյան American Airlines ավիաընկերությունը հաղորդել է, որ ժամանակավորապես դադարեցնում է թռիչքները վենեսուեալական Կարակաս եւ Մարակայբո քաղաքներ, ասվում է ընկերության հայտարարության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«American Airlines-ը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը դեպի Կարակաս եւ Մարակայբո ուղղություններով: Կորպորատիվ անվտանգության մեր թիմը սատարում է համագործակցությունը արհմիութենական առաջնորդների հետ եւ կշարունակի այն Վենեսուելայում իրավիճակը գնահատելու համար»,-ասվում է ընկերության հայտարարության մեջ:

Վենեսուելայում հունվարի 21-ին՝ Մադուրոյի երդմնակալությունից կարճ ժամանակ անց, սկսվել էին զանգվածային ցույցերը նրա դեմ: Անկարգությունները սկսվելուց հետո ընդդիոմւթյան առաջնորդ Խուան Գուայդոն ինքնահռչակվել էր որպես երկրի ժամանակավոր ղեկավար: ԱՄՆ-ի գլխավորությամբ Արեւմուտքի մի շարք երկրներ հայտարարել էին Գուայդոյին ճանաչելու մասին: Իսկ Մադուրոն անվանել էր խորհրդարանի ղեկավարին ԱՄՆ-ի խամաճիկ: Ռուսաստանը, Չինաստանը եւ մի շարք այլ երկրներ սատարել էին Մադուրոյին՝ որպես օրինական նախագահ: