Նյու Յորքի ոստիկանությունն ուժեղացրել է կրոնական շինությունների պահպանությունը Նոր Զելանդիայում ակաբեկչությունից հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ըստ գործակալության տվյալների՝ ոստիկանությունն իրականացնում է ուժեղացված հերթապահություն մզկիթների եւ այլ կրոնական շինությունների շրջանում:

Ինչպես նշվում է, Նյու Յորքի ոստիկանությունը կոչ էր արել քաղաքի բնակիչներին «չանհանգստանալ» անվտանգության միջոցառումների ավելացման պատճառով:

Հիշեցնենք, որ ուրբաթ զինված անձինք կրակ են բացել նորզելանդական Քրայսթչերչի Ալ-Նուր եւ Լինվուդ մզկիթներում, որտեղ այդ պահին կային հարյուրավոր մարդիկ: Ահաբեկչության հետեւանքով, ըստ վերջին տվյալների, կա 49 զոհ եւ տասնյակ վիրավորներ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց:

Մզկիթում հարձակման մեղադրանքով ձերբակալվել է երեք տղամարդ եւ մեկ կին: Ոստիկանության թվիթերյան հրապարակումներից պարզ է դառնում, որ հանցագործներից մեկին՝ 28-ամյա տղամարդուն, սպանության համար մեղադրանք է առաջադրվել. շաբաթ նա կկանգնի Քրայսթչերչի դատարանի առջեւ: Մնացած երկուսը դեռեւս գտնվում են բանտում, եւ, ինչպես նշել են ոստիկանությունում, ավելի վաղ ձերբակալվածներից եւս մեկի առնչությունն այդ գործին չի հաստատվել: