ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ սպիտակամորթների ազգայնականությունն ամբողջ աշխարհում աճող սպառնալիք չի համարում՝ մեկնաբանելով սպիտակամորթների գերակշռության կողմնակիցների կատարած հրաձգությունը Նոր Զելանդիայի երկու մզկիթներում, գրում է The Guardian-ը:

Պատասխանելով լրագրողի հարցին այն մասին, թե արդյոք նա սպիտակամորթների ազգայնականությունը  համաշխարհային սպառնալիք համարում է, Թրամփն ասել է. «Իրականում ոչ: Ես կարծում եմ, որ դա մարդկանց փոքր խումբ է, որոնք շատ լուրջ խնդիրներ ունեն: Ենթադրում եմ, որ եթե դուք նայեք  Նոր Զելանդիայում կատարվածին, կարծում եմ՝ դա այդ դեպքն է: Ես այդ մասին դեռ բավականաչափ տեղեկացված չեմ»:

Ուրբաթ զինված անձինք ներխուժել էին  Ալ Նուր եւ Լինվուդ մզկիթները, որտեղ այդ պահին հարյուրավոր մարդիկ կային եւ հրաձգություն սկսել: Հարձակման հետեւանքով, ըստ վերջին տվյալների,  մահացել էր 49 մարդ, տասնյակ վիրավորներ տեղափոխվել են հիվանդանոցներ: