Քանավերալ հրվանդանի տիեզերակայանից արձակվել է ԱՄՆ ԶՈՒ-ի եւ դաշնակիցների համար  WGS 10  արբանյակով Delta IV հրթիռ կրիչը: Արձակումը հեռարձակել է United Launch Alliance ընկերությունը, հաղորդում  է «ՌԻԱ Նովոստին»:

Հրթիռն արձակվել է  է շաբաթ: Ավելի վաղ արձակումը հետաձգվում էր հրթիռի հետ կապված տեխնիկական խնդիրների պատճառով:

ԱՄՆ-ի զինվորականների եւ նրա դաշնակիցների համար ամբողջ աշխարհով պաշտպանված կապի համար նախատեսված արբանյակը կառուցվել է Boeing ընկերության կողմից: Այն կդառնա 10-րդը Wideband Global SATCOM արբանյակների համաստեղությունում, որն ԱՄՆ-ն ստեղծում է 2007-ից՝ փոխարնելով անցյալ դարի 60-ականներից գործող DSCS համակարգին (Defense Satellite Communication System).