ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի սեփական տներից մեկում բավական արտասովոր՝  զուգարանակոնքում մնացած իգուանի պատճառով հրշեջների են կանչել, հաղորդում է UPI-ն:

Թե ինչպես է մողեսը հայտնվել տան զուգարանում, հանելուկ է մնում:

Սակայն Լոդերդեյլի հրշեջ ծառայության աշխատակիցները հաղորդել են, որ կարողացել են առանց վնասելու դուրս հանել իգուանին: