Մ.թ.ա. 660 թվականին Երկրում տեղի է ունեցել պատմության ամենահզոր գեոմագնիսական փոթորիկներից մեկը: Այս մասին հայտնում են շվեդ գիտնականները, որոնք Գրենլանդիայի սառույցի ստվարաշերտում աղետալի իրադարձության հետքեր են գտել, հաղոդում է Planet Today-ը:

Մագնիսական փոթորիկը, որը տեղի է ունեցել գրեթե 27 դաար առաջ, առաջացել է այսպես կոչված պրոտոնային փոթորկի պատճառով (solar proton event, SPE):

SPE ֆենոմենը դեռեւս բավականաչափ ուսումնաասիրված չէ, հետազտողները, մասնավորապես,  նման իրադարձությունների հաճախականության մասին ստույգ տվյալներ չունեն, բացի այդ անհայտ է, թե որքան հզոր կարող են լինել պրոտոնային փոթորիկները:

Սակայն դատելով ռադիոկատիվ տարրերից՝  (բերիլիում-10, քլոր-36 եւ ածխածին-14), որոնք Երկրի մթնոլորտում առաջացել են  մ.թ.ա. 660 թվականին արեւային փոթորկի ազդեցության ներքո, իսկ հետո պահպանվել են նաեւ Գրենլանդիայի սառույցներում՝ հազարավոր տարիներ անց հայտնաբերվելու համար, SPE-ի պատճառով առաջացած գեոմագնիսական փոթորկի ինտենսիվությունը անհավանական բարձր է եղել:

Լունդսի համալսարանի աշխատակիցները, որոնք սառույցի նշուշներում  գտել են փոթորկի հետքեր, ասում են, որ այդպիսի իզոտոպեր արդեն հայտանբերվել են նույն ժամանակաշրջանի ծառերի օղակներում, այսինքն ոչ մի կասկած չկա, որ դրանք աղետալի արեւային փոթորկի հետեւանքներն են:

Proceedings of the National Academy of Sciences-ի տվյալենրով՝ մ.թ.ա. 660 թվականին արեւային փոթորկի հզորությունը 10 անգամ ավելի է եղել 1956 թվականի հայտնի պրոտոնային փոթորկից: