Նոր Զելանդիայում ոստիկանությունը սպառնալիքի պատճառով շրջափակել է Հեյսթինգս քաղաքի հիվանդանոցը, հաղորդում է Newstalk ZB-ը տեղական ռադիոկաայանը:

Ոստիկանության ներկայացուցիչները չեն մանրամասնել սպառնալքիի բնույթը, սակայն շեշտվում է, որ ձեռնարկված միջոցառումները նախազգուշական միջոց են:

ԶԼՄ տվյալներով՝ իրավապահներն աշխատում են միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ուրբաթ զինված անձինք ներխուժել էին  Ալ Նուր եւ Լինվուդ մզկիթները, որտեղ այդ պահին հարյուրավոր մարդիկ կային եւ հրաձգություն սկսել: Հարձակման հետեւանքով, ըստ վերջին տվյալների,  մահացել էր 49 մարդ, տասնյակ վիրավորներ տեղափոխվել են հիվանդանոցներ: