Հայաստանի տարածքում, մարտի 16-ի ցերեկը, 17-18-ը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:

Քամին՝ հարավ-արեւմտյան 3-8 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Ինչպես NEWS.am-ին հաղորդել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում մարտի 16-ի երեկոյան ժամերին, 17-18-ը սպասվում է կարճատեւ անձրեւ:

շաբաթ եւ կիրակի օրերին ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատեւ անձրեւներ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +3+5, վաղը ցերեկը՝ +13+15։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +5+9,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +5+9,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +1+3, ցերեկը՝ +9+13,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +5+9,

Լոռիում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +7+9, 

Տավուշում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +11+15,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +5+9,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +12+14,

Արարատում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +14+16, 

Արմավիրում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +14+16,  

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +5+9,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +14+16, 

Սյունիքի հովիտներում գիշերը +5+10, ցերեկը՝ +12+15,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -1+4, ցերեկը՝ +5+10,

Արցախում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +9+13։