«Ռոսիա սեգոդնյա»-ի եւ RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն այսօր հայտնել է, որ Ruptly-ի տեսագործակալության պրոդյուսերը «Դեղին բաճկոնների»  ակցիաների ժամանակ ոտքից վիրավորվել է եւ տեղափոխվում է հիվանդանոց, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մեր Ruptly-ի տեսագործակալության պրոդյուսերին «Դեղին բաճկոնների»         ակցիաների ժամանակ ոտքից վիրավորել են: Տեղափոխվում է հիվանդանոց: Հուսով եմ, ամեն ինչ լավ կլինի», - Telegram-ում գրել է նա:

RT-ի  Telegram-ի ալիքում նշվում է, որ ոտքում կարող էր ռետինե փամփուշտ կամ քար լինել:

«Ներկայումս ինքնուրույն չի կարող տեղաշարժվել: Հիվանդանոցի ճանապարհին է: Այդ պահին նա live հեռարձակում էր իրականացնում», - նշվում է հաղորդագրությունում: