Դերասան Միխայիլ Կոկշենովը իրեն լավ է զգում, նրա մոտ նոպա չի եղել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով նրա հիվանդապահուհի Ֆերուզուին:
Ավելի վաղ Telegram-ի Mash ալիքը հաղորդել էր, որ շտապ օգնության բժիշկներըԿոկշենկովին արտակարգ օգնություն են ցույց տվել: Ալիքի տեղեկություններով՝ արտիստի մոտ ցածր -ճնշման պատճառով նոպա էր տեղի ունեցել:
«Միխայիլ Միխայիլլովիչի հետ ամեն ինչ կարգին է, նոպա չի եղել, նա իրեն լավ է զգում», - ասել է գործակալության զրուցակիցը:
2017-ի հոկտեմբերին 82-ամյա Կոկշենովը կաթվածի կասկածանքով տեղափոխվել էր առաջին քաղաքային հիվանդանոց: Ավելի ուշ նրա դուստրը՝ Ալեւտինա Վոկրոշը «ՌԻԱ Նովոստիին» հաղորդել էր, որ արտիստը տանն է:
Դերասան եւ ռեժիսոր Միխայիլ Կոկշենովը հայտնի է իր վառ դերերով «Ժենյա, Ժենեչկա», «Կատյուշա», «Սպորտլոտո 82», «Ամենահմայիչը եւ գրավիչը», «Սպիտակ ցողեր» ֆիլմերում: