Ադրբեջանից միգրանտը Մոսկվայի հարավարեւելյան սրճարաններից մեկում տեղի ունեցած վիճաբանությունից հետո կրակել է իրեն վիրավորողի ազդրերին՝ հայտնում է «Лента.ру»-ն ՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին։

Կայքի զրուցակցի խոսքերով, վիճաբանության մասնակիցները Տաջիկստանից եւ Ադրբեջանից են։ Պատճառը եղել է մի աղջիկ։ Տղամարդիկ վիճել են, թե ով պետք է նրա հետ պարի։ Այն բանից հետո, երբ երկու այցելուները դուրս են եկել փողոց, ադրբեջանցին հանել է զենքը եւ կրակել հակառակորդի ազդրերին։

Գնդակը դուրս է եկել մյուս կողմից, տուժածը տեղափոխվել է հիվանդանոց։ Կրակողը փախել է հանցանքի վայրից, նրան որոնում է ոստիկանությունը։