JerryRigEverything ալիքի բլոգերը թեսթավորել է Xiaomi Mi 9-ի կորպուսը՝ ստուգելու համար դրա ամրությունը՝ հայտնում է Life-ը։

Սմարթֆոնի օլեոֆոբային ծածկույթը, պարզվել է, դժվար է քերծել։ Թե՛ էկրանին, թե՛ դարձերեսին քերծվածքներ համարյա չեն մնացել։

Իսկ մետաղյա շրջանակը հեշտությամբ վնասվել է։ Տաքացնելու դեպքում օլեոֆոբային ծածկույթի վրա դեղին հետքեր են առաջանում։

Mi 9-ը ներկայացվել է փետրվարի 20-ին։ Այն հետաքրքիր է ֆլագմանային բնութագրերով եւ մատչելի գնով։