Իրանի նախագահ Հասան Ռուհանին դատապարտել է Նոր Զելանդիայում մզկիթի վրա «բարբարոսական» հարձակումը եւ հայտարարել է, որ այդ միջադեպն ընդգծում է «Արեւմուտքում իշխող» ահաբեկչության եւ իսլամաֆոբիայի դեմ համատեղ գործողությունների անհրաժեշտությունը՝ հայտնում է Tasnim-ը։

Հայտարարության մեջ երկրի նախագահը խստորեն քննադատել է ռասիստական դրդապատճառներով ահաբեկչական հարձակումը մզկիթում աղոթողների վրա եւ միջադեպն անվանել է նողկալի ու ողբերգական։

Նա նշել է, որ հավատացյալների վրա բարբարոսական հարձակումը ահաբեկչության, որոշակի կրոնական խմբերի դեմ ատելության խրախուսման, ինչպես նաեւ իսլամաֆոբիայի դեմ կոլեկտիվ միջոցառումների անհրաժեշտության հիշեցում է։

Նա անշել է, որ Իրանի ԱԳՆ-ը միջոցներ կձեռնարկի եւ կշարունակի միջազգային մակարդակով պահանջել ահաբեկչության կազմակերպիչների եւ իրականացնողների ձերբակալությունը։