Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբի փողոցներում հազարավոր մարդիկ ենք հավաքվել, որոնք պահանջում են ընտանեկան բռնության համար պատիժների խստացում՝ հայտնում է Reuters-ը։

Բողոքի ալիք է բարձրացել այն բանից հետո, երբ Պագ կղզում հայրը լուամուտից նետել է չորս երեխաներին։ Ընկնելու հետեւանքով երեքից ութ տարեկան երեխաները ծանր վնասվածքներ են ստացել։

Բացի պատիժների խստացումից, ցուցարարները պահանջում են նաեւ համապատասխան հաստատությունների աշխատակիցների համար այս թեմայով որակյալ ուսուցում։

Ցույցերը սոցցանցերում կազմակերպել է #Spasime («Փրկիր ինձ») շարժումը, եւ ընդամենը երկու շաբաթվա ընթացքում ավելի քան 45 000 հետեւորդ է հավաքվել։

Նշվում է, որ 2012-2017թթ․ ընթացքում զուգընկերների, ամուսինների եւ կենակիցների կողմից սպանվել է 90 կին։ Միայն 2017թ․ ոստիկանությունը ընտանեկան բռնության մասին 11 506 հաղորդում է ստացել։