Բրիտանիայում ոստիկանության սպան հաղթել է իր ղեկավարության դեմ դատը, որը իրեն զրկել է սիրելի աշխատանքից՝ գրում է Daily Mail-ը։

Նաթալի Թաունը հղիության սկզբում նախազգուշացրել է ղեկավարությանը այդ մասին եւ չի սպասել, որ դա նման հետեւանքներ կունենա։

Աշխատակցուհին ընդամենը հղիության երկրորդ ամսում է եղել, սակայն ոստիկանությունում համարել են, որ նա այլեւս չի կարող կատարել իր պարտականությունները։ Սպային առաջնային բաժնից տեղափոխել են «անվտանգ եւ հղի կնոջ համար հարմար տեղ»։ Սակայն դա հակառակ արդյունքն է ունեցել։ Թաունն ասել է, թե փոփոխությունների պատճառով իր մոտ ընկճախտ է զարգացել, հայտնվել է տագնապ, սկսել է տանջել միգրենը։

Դատարանը պաշտպանել է Թաունին եւ հղիության համար խտրականության մեջ մեղավոր ճանաչել պատասխանողին։