Ամերիկյան Միսուրի նահանգի բնակիչ Ուիլարդ Ռոլսը ճաշելիս է եղել իր տանը՝ Կանզասում, երբ հանկարծ սարսափելի դղրդյուն է լսել ավտոտնակից՝ հայտնում է  UPI-ը։

Նա գնացել է այնտեղ եւ տեսել, որ 1983թ․ սեդան «Կադիլակը» համարյա ամբողջովին անցել է հատակի տակ՝ ընկնելով ավտոտնակի ներքեւի հարկ։

Ավտոմեքենան նրա հանգուցյալ հոր նվերն էր, սակայն Ռոլսը հայտարարել է, թե ուրախ է, որ այդ պահին ինքը Կադիլակի» մեջ չի եղել եւ ողջ է մնացել։

Հայտնում են, որ այժմ տղամարդը գլուխ է կոտրում, թե ինչպես հատակի մեջ առաջացած անցքից ավտոմեքենան հանի։