Մեծ Բրիտանիայի Ֆերֆորդ ավիաբազա երկու ամերիկյան ռազմավարական B-52H Stratofortress ռմբարկուներ են ժամանաել՝ հայտնում է MilRadar-ը։

DRYER91 եւ DRYER92 անվանումներով ինքնաթիռները թռիչքը մեկնարկել են Լուիզիանայի Բարկսդեյլ ավիաբազայից եւ առավոտյան վայրէջք են կատարել բրիտանական օդակայանում։

Ընդ որում, ամերիկյան STRAY81, STRAY82, STRAY83 անվանումներով եւս երեք B-52 ռմբարկուներ եւ CLIP91 անվանումով B-52H մեկ ռմբարկու Բրիտանիա են ուղարկվել վերջին երկու օրերի ընթացքում։ Այսպիսով, ԱՄՆ-ը Ֆերդֆորդ է ուղարկել վեց միջուկային ռմբարկու։

ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ B-52-ներից մեկը թռիչք է կատարել Բալթիկ ծովի չեզոք ջրերի վրայով, 150 մետրից պակաս մոտենալով ռուսական սահմանին, եւ վերադարձել է, երբ հակաօդային պաշտպանությունը սկսել է ուղեկցել նրան։