Խոշոր խափանման պատճառով մինչեւ 70 000 օգտատերեր չեն կարողացել մտնել Telegram մեսենջերի իրենց էջեր՝ հայտնում է Gazeta-ն։

Տեղեկացվում է, որ ծրագիրն օգտատերերի էջերը ցույց է տվել որպես ջնջված, որի պատճառով մուտքի հետ կապված խնդիրներ են առաջացել։ Telegram-ում հավաստիացրել են, որ խափանման պատճառով օգտատերերի տվյալները չեն տուժել։

Ավելի ուշ մեսենջերի ներկայացուցիչները զեկուցել են խնդրի լուծման մասին։ Այն օգտատերերին, որոնց մոտ պահպանվում են մուտք գործելու հետ կապված խնդիրները, խորհուրդ են տվել դուրս գալ էջից եւ նորից մտնել։