Ռեժիսոր Մարլեն Խուցիեւը, ով նկարահանել է «Գարունը Զարեչնայա փողոցում» կինոնկարը, այսօր ներքին արնահոսությամբ հոսպիտալացվել է՝ հայտնում է Life-ը։

Նշվում է, որ 93-ամյա կինոգործչին հիվանդանոց են տեղափոխել տնից, նա կիսագիտակից վիճակում է եղել։

Խուցիեւի հոսպիտալացման մասին հայտնել էին նախորդ տարվա դեկտեմբերի վերջին։ Իսկ այս տարվա հունվարին մահացել էր նրա կինը։