Լոս անջելեսի ոստիկանական բաժանմունքը չորեքշաբթի օրը առեւանգման մասին հաղորդագրություն է ստացել, որն այնուհետեւ հրապարակվել է բաժանմունքի Friday սոցցանցի էջում՝ հայտնում է Fox News-ը։

Ոստիկանությունում պատմել են, որ լեռնային Սան Գաբրիել բլրի կողքով անցնող մայրուղով երթեւեկող վարորդը դարձել է տագնապալի իրադարձության վկա՝ երկու տղամարդ սեւ BMW-ի մոտ ատրճանակները պահել են երրորդի վրա, որը կապված եւ անշարժ է եղել։

«Դեպքի» վայր եկած ոստիկանությունը բոլոր երեքին կալանավորել է։ Սակայն պարզվել է, որ նրանք ընդամենը երաժշտական հոլովակ են նկարահանում, եւ նրանց միակ օրինախախտությունն այն է, որ ատրճանակներն իսկական են։