Մեքսիկացի լրագրղ Սանտյագո Բարոսոն, որը հաճախ լուսաբանում էր հանցավոր խմբերի եւ թմրավաճառների գործունեությունը, ուրբաթ օրը գիշերը հրազենից սպանվել է Սոնորա նահանգում գտնվող իր տանը՝ հայտնում է ԱՄՆ-ը։

Բարոսոյին սպանողը ներս է մտել տան շքամուտքից։

Լրագրողին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկները գրանցել են նրա մահը։

Բարոսոն լրագրող էր ԱՄՆ Արիզոնա նահանգի հետ սահմանակից Սան Լուիս ՌիոԿոլորադո քաղաքում։ Նա համագործակցում էր տեղի ռադիոկայանի հետ, լրատվական Red 563 գործակալության տնօրենն էր եւ Contraseña թերթի համասեփականատերը։

Դեռեւս պարզ չի՝ կապվա՞ծ է արդյոք նրա սպանությունը մասնագիտական գործունեության հետ։

Նշենք, որ Բարոսոն այս տարի Մեքսիկայում սպանված երրորդ լրագրողն է։