Քենիայում մահացել է F-MU1 անունով էգ փիղը, որի ժանիքները հասնում էին գետնին՝ հայտնում է BBC-ն։

Ցավոյի այգում ապրող փիղը 60 տարեկան էր, նա ծերությունից է մահացել։ Նրա ժանիքներն այնքան երկար էին, որ գետնին հետք էին թողնում։

Հայտնում են, որ նման ժանիքներով փղեր շատ քիչ են մնացել՝ ընդամենը 30 հատ, եւ նրանք բոլորը որսագողերի պոտենցիալ զոհեր են։