Տեղական աղբյուրները հայտնում են, որ Վաշինգտոնի գլխավորությամբ միջազգային կոալիցիայի կործանիչները տասնյակ հարվածներ են հասցրել սիրիական Ալ բագուզ բնակավայրին, որը Դեր Էզ Զորի արեւելքում է՝ հայտնում է ՍԱՆԱ-ն։

«Հարկ է նշել, որ մարտի 11-ին «կոալիցիայի» ավիահարձակման հետեւանքով Ալ Բագուզ բնակավայրում զոհվել է 50 խաղաղ բնակիչ, հիմնականում՝ երեխաներ եւ կանայք, եւ տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել»,- հայտնում է գործակալությունը։