Լաս Վեգասի ոստիկանները հայտնել են Bellagio խաղատան թալանի մեջ կասկածվող մարդու լուրջ վնասվածքների մասին, որը նա ստացել է ոստիկանության հետ փոխհրաձգության մեջ մտնելու հետեւանքով՝ հայտնում է Associated Press-ը։

Վիրավորվել է նաեւ ոստիկանության սպան, սակայն նրա վնասվածքները վտանգավոր չեն։

Ոստիկանները պատմել են, որ տղամարդը ուրբաթ գիշերը թալանել է խաղատունը, սակայն դուրս գալիս հանդիպել է ոստիկանների։

Գնդակը, որ իրավապահներից մեկի վրա արձակել է գողը, մնացել է նրա զրահաբաճկոնի մեջ, եւ դա փրկել է նրա կյանքը։

Սակայն ոստիկանությունը չի հայտնել ո՛չ կասկածյալի անունը, ո՛չ թալանված գումարի չափը։