Քութայիսից Բաթում մեկնող ուղեւորատար գնացքը դուրս է եկել գծերից՝ հայտնում է Sputnik Գրուզիան։

Դեպքը տեղի է ունեցել Քութայիսի երկաթգծի կայարանից 150 մ հեռավորությամբ։ Գծերից դուրս է եկել առաջատար վագոնը։

Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել։ Ուղեւորներին տարհանել են գնացքից, եւ նրանք ստիպված են եղել ոտքով վերադառնալ կայարան։

Դեպքի վայրում աշխատում է ոստիկանությունը։