Ակտիվ հակակոռուպցիոն գործունեությամբ հայտնի քաղաքական գործիչ, փաստաբան Զազունա Չապուտովան Սլովակիայում նախագահական ընտրությունների առաջին փուլի առաջատարն է, հաղորդում է Reuters-ը:

Չապուտովան ստացել է ձայների 40.5 տոկոսը՝ իր հիմնական մրցակցից՝ «Ուղղությունը՝ սոցիալական դեմոկրատիա» կուսակցության թեկնածու Մարոշ Շեֆտովիչից բավականին առաջ անցնելով, որը հավաքել է ձայների 18.7 տոկոսը:

Այժմ այդ երկու թեկնածուները կմասնակցեն նախագահական ընտրությունների երկրորդ փուլին, որը կկայանա մարտի 30-ին:

45-ամյա եվրոպամետ Չապուտովան «Պրոգրեսիվ Սլովակիա» լիբերալ կուսակցության անդամ է:

2018 թվականի փետրվարին լրագրող Յան Կուցիյակի սպանությունը, որը գրում էր որոշ քաղաքական գործիչների հետ սերտ կապեր ունեցող գործարարի մասնակցությամբ մեքենայությունների մասին, երկրում խոշոր բողոքի ալիքի պատճառ էր դարձել եւ հանգեցրել վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հրաժարականին, որը «Ուղղությունը՝ սոցիալական դեմոկրատիա» կուսակցության առաջնորդն է: