Նյու Յորքի քաղաքապետ Բիլ Դե Բլազիոն հայտարարել է, որ Հիլարի Քլինթոնի դուստր Չելսի Քլինթոնը որեւէ առնչություն չունի Նոր Զելանդիայի մզկիթներում հարձակումների հետ, հաղորդում է Gazeta-ն՝ հղում կատարելով Դե Բլազիոյի թվիթերյան գրառմանը:

Ավելի վաղ Fox News հեռուստաալիքը հայտնել էր, որ Չելսի Քլինթոնը, իբրեւ, հրահրել է նորզելանդական մզկիթներում մարդասպանին:

Քաղաքապետը հիշեցրել է, որ Քլինթոնն իր ամբողջ կյանքում պայքարել է ատելության եւ անհավասարության դեմ: Նա հավելել է, որ նորզելանդական հրաձիգին հրահրելու անհիմն մեղադրանքները նա ընդունել է ըմբռնումով եւ եւ արժանապատվությամբ: