Շաբաթ YouTube-ում դիտումների առումով ռեկորդակիր Էյփրիլ ընձուղտը լույս աշխարհ է բերել իր հինգերորդ ձագին, հաղորդում է ABC News-ը:

Էյփրիլն ապրում է Նյու Յորքում՝ Հարփուրսվիլի արկածների այգում:

Էյփրիլի ծննդաբերությունը հեռարձակվում էր ուղիղ եթերով. այն դիտվել է ավելի քան 300 հազար անգամ:

Ձագուկը ծնվել է տեղական ժամանակով 12:45-ին: Նրա անունը դեռ հայտնի չէ:

2017 թվականին Էյփրիլի՝ Թանջիրի ընձուղտին լույս աշխարհ բերելու տեսանյութը դիտվել է ավելի քան 232 մլն անգամ յոթ շաբաթների ընթացքում: